ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ողբամ զքեզ, ով ա­կա­դե­միա, որ նման ան­դամ­ներ ու­նես

Ողբամ զքեզ, ով ա­կա­դե­միա, որ նման ան­դամ­ներ ու­նես
17.04.2020 | 02:07

«Գի­տու­թյան ու­ժը» թե­մա­յով 7-րդ թո­ղար­կու­մը նվիր­ված է ՀՀ ԳԱԱ ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տի գի­տա­կան ղե­կա­վար ԱՐ­ՍԵՆ ՀԱ­ԽՈՒ­ՄՅԱ­ՆԻ հար­ցազ­րույ­ցին, ո­րը վա­րում է հե­ռուս­տալ­րագ­րող ՆԱ­ԶԵ­ՆԻ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱ­ՆԸ: Հար­ցազ­րույ­ցի թե­ման ինս­տի­տու­տի ստեղծ­ման, նրա առջև դր­ված նպա­տակ­նե­րի, ներ­կա­յումս կա­տար­վող աշ­խա­տանք­նե­րի և ա­պա­գա­յին վե­րա­բե­րող հար­ցերն էին: Հար­ցազ­րույ­ցի ընդ­հա­նուր գնա­հա­տա­կա­նը մի­գու­ցե պարզ կդառ­նա հե­տա­գա շա­րադ­րան­քից: Ես կփոր­ձեմ մեկ­նա­բա­նել հար­ցազ­րույ­ցի ո­րոշ դր­վագ­ներ՝ ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր աշ­խա­տակ­ցի և այն­տեղ 58 տա­րի աշ­խա­տո­ղի ի­րա­վուն­քով: Եվ այս­պես:

Նա­զե­նիի ա­ռա­ջար­կին՝ նախ կա­տա­րել պատ­մա­կան էքս­կուրս, ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ Հա­խու­մյա­նը բա­ռա­ցի ա­սում է հետևյա­լը. «Ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տը հիմն­վել է 60 թվին Վիկ­տոր Հա­մա­զաս­պո­վի­չի նա­խա­ձեռ­նու­թյամբ, և ի շնոր­հիվ նրան, որ Հա­յաս­տա­նում կա­յին այդ ու­ժե­րը, ո­րոնք կա­րո­ղա­ցան հա­մախ­մբ­վել միա­սին ու ստեղ­ծել այդ ինս­տի­տու­տը՝ ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տը: Հիմ­նա­կան խն­դի­րը ին­չու՞ էր Վիկ­տոր Հա­մա­զաս­պո­վի­չը, այս­պես ա­սած, նպա­տակ դրել, նա այն խն­դիրն էր, դա ռա­դիոաստ­րո­նո­միա­յի խն­դիրն էր, ո­րով­հետև դա շատ կարևոր, կարևոր ուղ­ղու­թյուն է, և ինս­տի­տու­տը սկզ­բի ի­րա ա­ռա­ջին քայ­լե­րը կա­տա­րում էր էդ ուղ­ղու­թյամբ, և այդ փոր­ձը, ո­րը ստաց­վել էր էդ ուղ­ղու­թյամբ, հե­տո հե­տա­գա­յում մեծ ծա­ռա­յու­թյուն կա­տա­րեց ինս­տի­տու­տի ամ­բողջ գոր­ծու­նեու­թյան մեջ, ո­րով­հետև փորձ ձեռք բեր­վեց ստեղ­ծել գերզ­գա­յուն ռա­դիոըն­դու­նիչ­ներ գեր­բարձր հա­ճա­խու­թյուն­նե­րի տի­րույ­թում»:
Ո՛չ ա­վելի, ո՛չ պա­կաս: Այս ո­ճը, ե­թե կա­րե­լի է այդ­պես ան­վա­նել, պահ­պան­վում է հար­ցազ­րույ­ցի ողջ ըն­թաց­քում: Սա­կայն այս դր­վա­գում ո­ճը այդ­քան էլ էա­կան չէ: Պատ­մա­կան այս էքս­կուր­սում առ­կա են եր­կու էա­կան, մեղմ ա­սած, ան­ճշ­տու­թյուն­ներ:
Ա­ՌԱ­ՋԻՆ. Ան­ցյալ դա­րի 60-ա­կան թվա­կան­նե­րը ինչ­պես մեր­ձերկ­րյա, այն­պես էլ հե­ռա­վոր տիե­զե­րա­կան տա­րա­ծու­թյուն­նե­րի յու­րաց­ման սկիզբ հան­դի­սա­ցան: Այդ նպա­տա­կի ի­րա­կա­նաց­ման հա­մար անհ­րա­ժեշտ էին թռ­չող ա­պա­րատ­նե­րի կա­ռա­վար­ման ռա­դիո­հա­մա­լիր­ներ, ո­րոնց հիմ­նա­կան տար­րե­րից մե­կը ան­տե­նան էր: Խոր­հր­դա­յին Միու­թյու­նում այդ­պի­սի հա­մա­լիր­նե­րի տե­սու­թյան մշակ­ման և դրանց ստեղծ­ման հար­ցե­րով զբաղ­վում էր հա­յազ­գի նշա­նա­վոր գիտ­նա­կան, գե­նե­րալ Պ. Ա­ղա­ջա­նո­վը: Ցան­կա­նա­լով լավ բան ա­նել Հա­յաս­տա­նի հա­մար, նա հան­դի­պում է Վ. Համ­բար­ձու­մյա­նի հետ և հոր­դո­րում է ստեղ­ծել մի կա­ռույց, ո­րը կա­րո­ղա­նա զբաղ­վել այդ նպա­տա­կով ստեղծ­վե­լիք ան­տե­նա­նե­րի բնու­թագ­րե­րի չափ­ման հար­ցե­րով: Վեր­ջինս ու­րա­խու­թյամբ ըն­դու­նում է ա­ռա­ջար­կը և հանձ­նա­րա­րում է Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նի ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան (խու­սա­փում եմ պա­րոն Հա­խու­մյա­նի օգ­տա­գոր­ծած տեր­մի­նի կի­րա­ռու­մից) բաժ­նի աշ­խա­տա­կից Է. Միր­զա­բե­կյա­նին՝ զբաղ­վել այդ հար­ցով: Եվ ա­հա, 1960 թ. սեպ­տեմ­բե­րի վեր­ջին, վե­րը նշ­ված բաժ­նի (19 աշ­խա­տա­կից­նե­րից բաղ­կա­ցած կո­լեկ­տիվ) բա­զա­յի վրա ստեղծ­վում է ինս­տի­տու­տը՝ այժմ եր­ջան­կա­հի­շա­տակ Է­միլ Հայ­կի Միր­զա­բե­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ:
ԵՐԿ­ՐՈՐԴ. Ճիշտ է, ինս­տի­տու­տը ստեղծ­վեց ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան բաժ­նի բա­զա­յի վրա, և նրա­նում պահ­պան­վեց ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան բա­ժի­նը, սա­կայն ինս­տի­տու­տի հիմ­նա­կան նպա­տա­կը ան­տե­նա­նե­րի բնու­թագ­րե­րի չափ­ման թե­ման էր: Ռա­դիոաստ­ղա­գի­տա­կան բա­ժի­նը ինս­տի­տու­տում գո­յատևեց միայն 3 տա­րի, ո­րից հե­տո այն վե­րա­դարձ­վեց Բյու­րա­կա­նի աստ­ղա­դի­տա­րա­նին, դրա­նով իս­պառ վե­րաց­նե­լով ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան թե­ման ինս­տի­տու­տի ծրագ­րից: Այն­պես որ գերզ­գա­յուն ռա­դիոըն­դու­նիչ­նե­րի պատ­րաս­տու­մը ա­ռա­ջին 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում հե­տապն­դում էր միայն մի նպա­տակ՝ ա­պա­հո­վել Խոր­հր­դա­յին Միու­թյան տիե­զե­րա­կան կա­պի բո­լոր կա­յան­նե­րում տե­ղա­կայ­ված զա­նա­զան տի­պի ան­տե­նա­նե­րի բնու­թագ­րե­րի մեծ ճշ­տու­թյամբ չա­փում­ներ:
Անդ­րա­դառ­նա­լով ինս­տի­տու­տի զար­գաց­ման հե­տա­գա շր­ջա­նին` պա­րոն Հա­խու­մյա­նը շա­րու­նա­կում է. «Հի­մա, ի՞նչն էր մեր խն­դիր­նե­րը: Ա­ռա­ջին է­տա­պում դա ե­ղել ա ստեղ­ծել այ էդ ձևի սար­քեր, ո­րոնք կա­րող են ի­րանց զգայ­նու­թյամբ ա­պա­հո­վել նոր ու նոր ար­դյունք­ներ ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան մեջ. Մեծ հա­ջո­ղու­թյամբ դա ստաց­վեց մեզ մոտ: Շատ ա­րագ ստեղծ­վե­ցին ու­նի­կալ ռա­դիո­մետր­ներ, Հե­տա­գա­յում Մար­տի­րո­սյա­նի ար­դեն ղե­կա­վա­րու­թյամբ, որն ան­ցել էր «դբ­րոց» Պրո­խո­րո­վի մոտ, քվան­տա­յին ու­ժե­ղա­րար­ներ, ո­րը կար­գե­րով բարձ­րաց­րե­ցին զգայ­նու­թյու­նը և այդ շնոր­հիվ այդ աշ­խա­տանք­նե­րի մենք ստա­ցանք շատ լայն ճա­նա­չում ԽՍՀՄ-ում, ե­թե տենց վերց­նենք մեր նախ­կին պե­տու­թյան մեջ: Ստեղծ­վեց ա­մե­նա­կարևոր բա­նը, Հա­յաս­տա­նում ստեղծ­վեց «ԴԲ­ՐՈՑ», «դբ­րոց», այ էդ ռա­դիո­ֆի­զի­կա­յի դբ­րոց: Ե­թե մենք նա­յենք մո­տա­վո­րա­պես, ա­սենք, 15-20 տա­րի ա­ռաջ, Հա­յաս­տա­նում գոր­ծում էր 6-ից ա­վե­լի ինս­տի­տուտ­ներ այ էդ ուղ­ղու­թյամբ, բո­լորն էլ ծնունդ էին ա­ռել այ էդ ի շնոր­հիվ զար­գաց­մա­նը, ի­րանք ար­դեն ա­ռան­ձին-ա­ռան­ձին ինս­տի­տուտ­ներ էին դա­ռել, բայց սկիզ­բը ե­ղել ա ռա­դիո­ֆի­զի­կա­յի և է­լեկտ­րո­նի­կա­յի ինս­տի­տու­տը: Ինձ թվում ա, ար­դեն դա հե­րիք ա, որ ինս­տի­տու­տը պար­ծե­նա ու ա­սի, որ մի երկ­րի մեջ ստեղ­ծել ենք մի «դբ­րոց», ո­րը մեծ ճա­նա­չում ա ստա­ցել ու շատ կարևոր աշ­խա­տանք­ներ ա կա­տա­րում»:
Ինչ­պես տես­նում ենք, Հա­յաս­տա­նում ռա­դիո­ֆի­զի­կա­յի զար­գաց­ման հետ միա­սին զար­գա­ցում է ապ­րում նաև ԳԱԱ թղ­թա­կից ան­դա­մի շա­րադր­ման ո­ճը: Իսկ, ըստ էու­թյան, ռա­դիո­մետ­րե­րի զգայ­նու­թյան բարձ­րա­ցու­մը նո­րից կապ­վում է ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան հետ: Այն­պի­սի տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, որ Մար­տի­րո­սյա­նի ղե­կա­վա­րու­թյամբ ինս­տի­տու­տում կազ­մա­կերպ­վել է քվան­տա­յին ու­ժե­ղա­րար­նե­րի զանգ­վա­ծա­յին ար­տադ­րու­թյուն: Ինձ հայտ­նի է այդ­պի­սի մի ու­ժե­ղա­րա­րի մա­սին, որն օգ­տա­գործ­վել է Հյու­սի­սա­յին Կով­կա­սում գոր­ծող Պուլ­կո­վո­յի աստ­ղա­դի­տա­րա­նի ռա­դիոաստ­ղա­գի­տու­թյան բաժ­նում, և թե ինչ­պի­սի նո­րա­նոր ար­դյունք­ներ են գրանց­վել, հա­վա­նա­բար, միայն պա­րոն Հա­խու­մյա­նին է հայտ­նի: Ինս­տի­տու­տին պար­տադ­րե­լով ռա­դիո­աստ­ղա­գի­տու­թյան թե­ման, պա­րոն Հա­խու­մյա­նը, հա­վա­նա­բար, մո­ռա­ցել է, որ իր տնօ­րի­նութ­թյան հենց սկզ­բում իր իսկ հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյան պատ­ճա­ռով հիմ­նո­վին թա­լան­վե­ցին ինս­տի­տու­տի տա­րած­քում տե­ղա­կայ­ված ան­տե­նա­նե­րը, ո­րոնք մեր կող­մից նոր­մալ աշ­խա­տան­քա­յին վի­ճա­կի էին բեր­վել հենց ռա­դիոաստ­ղա­գի­տա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու նպա­տա­կով:
Ինչ վե­րա­բե­րում է ինս­տի­տու­տի կող­մից ստեղծ­ված «դբ­րո­ցին», ա­պա այդ­պի­սի դպ­րո­ցը պետք է ու­նե­նար կա­յուն շա­րու­նա­կու­թյուն: Հայտ­նի են ինս­տի­տուտ­նե­րի աշ­խա­տա­կից­նե­րի եր­կու խմ­բե­րի բա­զա­յի վրա Պ. Հե­րու­նու (հե­տա­գա­յում՝ ա­կա­դե­մի­կոս) նա­խա­ձեռ­նու­թյամբ ստեղծ­ված ռա­դիո­չա­փա­գի­տա­կան ինս­տի­տու­տը և Է. Միր­զա­բե­կյա­նի նա­խա­ձեռ­նու­թյամբ ու ջան­քե­րով ստեղծ­ված ԽՍՀՄ-ի հան­րա­հայտ «Կո­մե­տա» միա­վոր­ման հա­յաս­տա­նյան մաս­նա­ճյու­ղը՝ Կ. Մո­սո­յա­նի ղե­կա­վա­րու­թյամբ: Ցա­վոք, եր­կուսն էլ այժմ ար­դեն գո­յու­թյուն չու­նեն: Տե­ղե­կու­թյուն ու­նեինք, որ նմա­նա­տիպ սար­քե­րի ստեղծ­մամբ զբաղ­վում էին նաև ֆի­զի­կա­յի կի­րա­ռա­կան պրոբ­լեմ­նե­րի ինս­տի­տու­տում (նախ­կին տնօ­րեն ա­կա­դե­մի­կոս Ա. Մկրտ­չյան), ո­րը սա­կայն մեր «դբ­րո­ցի» հետ կապ չի ու­նե­ցել: Նշ­ված 4 ան­ձինք այժմ հան­գու­ցյալ են: Թե ո­րոնք են Հա­խու­մյա­նի նշած մնա­ցյալ ե­րե­քից ա­վե­լի ինս­տի­տուտ­նե­րը, ինձ հայտ­նի չէ:
Անց­նե­լով ինս­տի­տու­տում կա­տար­վող հե­տա­զո­տու­թյուն­նե­րի կի­րառ­ման հար­ցին, նա ա­սում է. «Ես ու­զում եմ մի բան ա­վե­լաց­նել, որ ինս­տի­տու­տը ա­ռա­ջի հենց օր­վա­նից, ստեղծ­ման ա­ռա­ջի օր­վա­նից մենք ե­ղել ենք ուղղ­ված դե­պի կի­րա­ռա­կան խն­դիր­նե­րի, ո­րով­հետև ին­քը՝ ռա­դիո­ֆի­զի­կան այն­պի­սի գի­տու­թյուն ա, որ ուղղ­ված ա դե­պի կի­րա­ռու­մը: ՈՒ ոչ թե եր­կա­րատև հե­տա­զո­տում­նե­րից հե­տո, տաս­նյակ տա­րի­նե­րից հե­տո, այլ այ­սօր­վա հենց ե­թե մենք այ­սօր կա­տա­րում ենք հե­տա­զո­տու­թյուն, հա­մոզ­ված ե­ղեք, վա­ղը նա կի­րառ­վե­լու ա, ե­թե ար­դյունք­նե­րը լավն են»։
Կի­րառ­ման կոնկ­րետ օ­րի­նակ­ներ բե­րե­լու զրույ­ցը վա­րո­ղի ա­ռա­ջար­կին հն­չում է հետևյալ պա­տաս­խա­նը. «Շատ լավ: Ռազ­մա­կան և ռա­դիոաստ­րո­նո­մի­կա­կան խն­դիր­նե­րի հա­մար մենք մշա­կել էինք, ու­րե­մը, այն սար­քե­րը, որ ա­սե­ցի, գեր­բարձր զգայ­նու­թյան ռա­դիո­մետ­րիկ սար­քեր: Ան­ցավ մի քիչ ժա­մա­նակ և նրանք լայն կի­րա­ռու­թյուն ստա­ցան այլ ուղ­ղու­թյան մեջ, մի ա­ռան­ձին ուղ­ղու­թյուն զար­գաց­վեց և, և ինս­տի­տու­տում, և աշ­խար­հում էլ, դա հե­ռա­վոր զն­նումն է: Ռա­դար­նե­րը մեկ ու­րիշ զն­նում է, այլ երկ­րի, երկ­րի մա­կե­րե­սի, մթ­նո­լոր­տի զն­նու­մը: Դա կոչ­վում ա ռի­մոն սեն­սինգ, կամ հե­ռա­վոր զն­նում: Այ­սինքս, մենք կա­րող ենք այդ ըն­դու­նիչ­նե­րի և հա­մա­կար­գե­րի այն մշա­կում­նե­րի, ո­րը կա­տար­վել են, բա­ցի սար­քե­րից անհ­րա­ժեշտ ա գի­տու­թյուն: Այ­սինքս, ե­թե է­սօր­վա լեզ­վով խո­սանք, նաև էն ալ­գո­րիթմ­նե­րը, ո­րոնք պետք ա մշակ­վի տվյալ­նե­րը:»
Ե­թե նոր­մալ լեզ­վով խո­սենք, ա­պա մինչև ԽՍՀՄ-ի փլու­զու­մը ինս­տի­տու­տը նշ­ված բնա­գա­վա­ռում մաս­նակ­ցել է եր­կու նա­խագ­ծե­րի՝ «ԾԼՀ» և «կՀԼՀԿ­ԺԸ« թե­մա­նե­րով (մե­կը՝ միու­թե­նա­կան, մյու­սը՝ մի­ջազ­գա­յին), ո­րոնք նվիր­ված էին ար­հես­տա­կան ար­բա­նյակ­նե­րի վրա տե­ղադր­ված ռա­դիոըն­դու­նիչ հա­մա­կար­գե­րի մի­ջո­ցով Երկ­րի մթ­նո­լոր­տի, ինչ­պես նաև նրա մա­կերևույ­թի (ջրա­յին և ցա­մա­քա­յին) բնու­թագ­րե­րի ու­սում­նա­սիր­մա­նը (հե­ռա­վո­րա­կան զն­նում): Ինս­տի­տու­տում հա­ջո­ղու­թյամբ մշակ­վել և պատ­րաստ­վել են ըն­դու­նիչ հա­մա­կար­գե­րը, իսկ «գի­տու­թյան» և «ալ­գո­րիթմ­նե­րի» հետ ինս­տի­տու­տը ոչ մի ա­ղերս չի ու­նե­ցել:
Այ­նու­հետև, նո­րից շր­ջան­ցե­լով ռա­դար­նե­րի թե­ման, նա ան­հաս­կա­նա­լիո­րեն ան­ցում է կա­տա­րում դե­պի տե­ղե­կատ­վա­կան տեխ­նո­լո­գիա­նե­րի, հե­ռա­կա­ռա­վար­վող սար­քե­րի, նույ­նիսկ ան­վա­րորդ ավ­տո­մե­քե­նա­նե­րի բնա­գա­վառ­նե­րը, հա­վա­նա­բար, իր տե­ղյա­կու­թյու­նը ցու­ցադ­րե­լու հա­մար, քա­նի որ ինս­տի­տու­տը եր­բեք չի զբաղ­վել նման հար­ցե­րով:
Անդ­րա­դառ­նա­լով ինս­տի­տու­տի մի­ջազ­գա­յին կա­պե­րին և մի­ջազ­գա­յին շու­կա մտ­նե­լու հար­ցե­րին, ԳԱԱ թղ­թա­կից ան­դա­մը ներ­կա­յաց­նում է հետևյալ պա­տու­մը. «Ա­սեմ, էս­տեղ դա շատ կարևոր հարց ա, ո­րով­հետև ոնց դուրս գալ այ էդ աշ­խարհ, մի­ջազ­գա­յին շու­կա, բարդ, բարդ գործ ա, լի­նե­լով Հա­յաս­տա­նի մեջ, ո­րով­հետև, կնե­րեք, բայց դե 90 տո­կոս մարդ­կանց, որ դու դր­սում խո­սում ես, նույ­նիսկ Հա­յաս­տա­նի տե­ղը չեն պատ­կե­րաց­նում մո­լո­րա­կի վրա, թե որ­տեղ ա: Դրա հա­մար դուրս գալ այդ շու­կան մեզ օգ­նում ա եր­կու բան. Ա­ռա­ջի­նը մեր այն կադ­րերն են, ո­րոնց մենք ժա­մա­նա­կին դաս­տիա­րա­կել ենք ու ո­րոնք հի­մա մեծ հա­ջո­ղու­թյամբ աշ­խա­տում են Երկ­րի տար­բեր եր­կր­նե­րում: Դա նախ խո­սում ա մեր կր­թու­թյան ո­րա­կի մա­սին և աշ­խա­տան­քա­յին ո­րա­կի մա­սին: Ի­րանք մենք հա­մա­րում ենք ի­րանց որ­պես մեր դես­պան­նե­րը: Ա­ռա­ջին փոր­ձից հե­տո, երբ կամ­պա­նիան մեզ հետ աշ­խա­տում ա, դեռ էս­քան 30 տա­րուց ա­վել ա, չի ե­ղել որևէ մի դեպք, որ մե­զա­նից լի­նեն դժ­գոհ, ո­րով­հետև մենք կա­տա­րում ենք, իս­կա­պես, բարձր ո­րա­կի վրա, ընդ ո­րում օգ­տա­գոր­ծե­լով այ­սօր­վա գի­տե­լիք­նե­րի բարձր մա­կար­դա­կը։ Միշտ էլ ի­րանք բարձր են գնա­հա­տել էդ ո­րակ­նե­րը և ձգ­տել են մեզ հետ շա­րու­նա­կել աշ­խա­տանք­նե­րը»:
Խո­սե­լով կադ­րե­րի և կր­թու­թյան ո­րա­կի մա­սին, պա­րոն Հա­խու­մյա­նը նկա­տի ու­նի այն աս­պի­րանտ­նե­րին, ո­րոնք աշ­խա­տակ­ցել են ինս­տի­տու­տի տար­բեր ստո­րա­բա­ժա­նում­նե­րում և աս­պի­րան­տա­կան ժամ­կե­տի ա­վար­տից հե­տո ստա­ցել են թեկ­նա­ծուի գի­տա­կան աս­տի­ճան: Այդ­պի­սի մի աս­պի­րան­տի, ա­վե­լի ճիշտ նրա՝ գի­տու­թյան հետ որևէ կապ չու­նե­ցող աշ­խա­տանք­նե­րի մա­սին (ո­րոնց հե­ղի­նա­կա­կից են նաև ա­կա­դե­միա­յի նա­խա­գահն ու մի այլ «ա­կա­դե­մի­կոս») ման­րա­մասն տե­ղե­կու­թյուն­ներ եմ ներ­կա­յաց­րել «Հրա­պա­րակ»-ի է­ջե­րում: Այդ «թեկ­նա­ծուի» կա­յաց­ման գոր­ծում իր լու­ման է ու­նե­ցել նաև պա­րոն Հա­խու­մյա­նը, որն իր կազ­մա­կեր­պած մի­ջազ­գա­յին գի­տա­ժո­ղո­վի նյու­թե­րի ժո­ղո­վա­ծուում ընդ­գր­կել է նրա «աշ­խա­տանք­նե­րից» եր­կու­սը՝ քա­նա­կի ա­պա­հով­ման հա­մար: Բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում. վեր­ջին 25-30 տա­րի­նե­րի ըն­թաց­քում քա­նի՞ թեկ­նա­ծու է տվել ինս­տի­տու­տը, նրան­ցից քա­նի՞սն է աշ­խա­տում իր մաս­նա­գի­տու­թյամբ և քա­նի՞ «դես­պան» ու­նենք: Շատ կու­զեի, որ ստաց­ված հա­րա­բե­րակ­ցու­թյու­նը խո­սեր կադ­րե­րի և կր­թու­թյան բարձր ո­րա­կի մա­սին:
Ինչ վե­րա­բե­րում է «այ էդ աշ­խարհ, մի­ջազ­գա­յին շու­կա դուրս գա­լու բարդ գոր­ծին» ա­պա կա­սեմ հետևյա­լը. հան­րա­հայտ ֆուտ­բո­լա­յին ա­կումբ­նե­րի ղե­կա­վար­նե­րի հա­մար, կար­ծում եմ, բո­լո­րո­վին ա­ռաջ­նա­կարգ չի ե­ղել այն հար­ցը, թե «մո­լո­րա­կի վրա որ­տեղ ա» այն եր­կի­րը, ո­րի ներ­կա­յա­ցու­ցիչն է Հեն­րիխ Մխի­թա­րյա­նը: Այ­սինքն՝ ա­մե­նա­կարևո­րը բարձր ո­րակն է, ո­րի առ­կա­յու­թյան դեպ­քում բո­լոր հար­ցե­րը հեշ­տու­թյամբ են լուծ­վում:
Անդ­րա­դառ­նա­լով ար­տա­սահ­մա­նյան ֆիր­մա­նե­րի հետ հե­տա­գա հա­մա­գոր­ծակ­ցու­թյան հար­ցե­րին, նա շա­րու­նա­կում է. «Հի­մա մենք գտել ենք մի ճա­նա­պարհ, ո­րը, ինձ թվում ա, միակն ա է­սօր­վա ռեալ, ռեալ ճա­նա­պարհ­նե­րը. Ոչ թե մեզ մոտ գան, այլ մենք էլ գնանք ու ար­դեն էդ կամ­պա­նիա­նե­րի հետ ստեղ­ծենք, խմ­բեր ստեղ­ծենք: Այ­սինքն՝ հիմ­քում դր­ված լի­նի պռոեկտ հաս­կա­ցո­ղու­թյու­նը: Պռոեկտ ենք ա­նում, որ ֆիր­ման ու­զում ա լի­նի, ու­զում ա մաս­նա­վոր լի­նի, ու­զում ա ե­սիմ ինչ ինչ ըլ­նի, ու­զում ա ար­տա­սահ­մա­նյան ըլ­նի, ստեղ­ծել, ստեղծ­վում ա թիմ, վիր­տուալ մի հատ թիմ ա ստեղծ­վում, ո­րը կա­տա­րում ա էդ աշ­խա­տան­քը ու ընդ ո­րում պետք ա կա­տա­րի բարձր ո­րա­կով, որ լի­նի շա­րու­նա­կա­կան:»
Աս­վա­ծից պարզ չէ, կա՞ ար­դյոք նման «թիմ», թե՞ դա, պար­զա­պես, «պռոեկտ» ստեղ­ծե­լու ու­ղե­նիշ է:
Շատ ա­վե­լի ու­շագ­րավ է հար­ցազ­րույ­ցի վերջ­նա­մա­սում տեղ գտած երկ­խո­սու­թյու­նը.
«ՆԱ­ԶԵ­ՆԻ. Երբ կա պե­տա­կան դիր­քո­րո­շում ու պատ­վեր, պատ­վե­րի ի­րա­գոր­ծու­մը հաս­տատ տե­ղի է ու­նե­նում։ Ե­թե կա հս­տակ նպա­տակ, թե ի՞նչ ենք մենք ու­զում- ստ­րա­տե­գիա: Ճի՞շտ եմ, թե ոչ:
ՀԱ­ԽՈՒ­ՄՅԱՆ. Ճիշտ եք, ո­րով­հետև կարևոր ա, որ պե­տու­թյունն էլ ի­մա­նա, շատ ժա­մա­նակ դե­պի գի­տու­թյու­նը կա շատ հա­սա­րակ հար­ցադ­րում, թե ՝ իսկ դուք ի՞նչ եք տա­լիս:
ՆԱ­ԶԵ­ՆԻ- Իսկ Դուք ի՞նչ եք տա­լիս:
ՀԱ­ԽՈՒ­ՄՅԱՆ- Բայց դրան կա մեկ ու­րիշ հարց, իսկ Դուք ի՞նչ եք ու­զում:
ՆԱ­ԶԵ­ՆԻ- (չա­փա­զանց ոգևոր­ված)- Ա­յո՜ո՜:
ՀԱ­ԽՈՒ­ՄՅԱՆ- Ե­թե դուք կա­րո­ղա­նում եք ձևա­կեր­պեք թե դուք ինչ եք ու­զում, մենք դա կա­նենք: Այ դա ա­մե­նադժ­վար խն­դիրն ա, որ է­սօր չի ի­րա­կա­նաց­վում: Հաս­կա­նում ե՞ք, չկա հե­տա­դարձ կա­պը՝ գի­տու­թյուն դե­պի… շատ խո­սում են, բա­ռե­րը շատ են, բայց գործ չկա:»
Ա­հա և գրե­թե բո­լո­րը, մնա­ցա­ծը ոչ էա­կան է:
Երկ­խո­սու­թյու­նից պարզ է դառ­նում, որ այդ եր­կու­սը միա­սին հա­ջո­ղու­թյամբ հաղ­թե­ցին պե­տու­թյա­նը: Այ­սինքն՝ ե­թե պե­տու­թյու­նը հս­տակ ձևա­կեր­պի իր պա­հան­ջը, ա­պա «ա­մե­նա­զոր» Հա­խու­մյանն ան­պայ­ման կի­րա­կա­նաց­նի: Այ­սինքն՝ պե­տու­թյունն է մե­ղա­վոր, որ ինս­տի­տուտն օգ­տա­կար գոր­ծու­նեու­թյուն չի ծա­վա­լում: Ես ինձ ի­րա­վունք եմ վե­րա­պա­հում չհա­մա­ձայն­վել այս պնդ­ման հետ:
Ա­վե­լի քան մեկ և կես տաս­նա­մյակ ա­ռաջ ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը (ի­մա՝ պե­տու­թյու­նը) հս­տակ խն­դիր դրեց ինս­տի­տու­տի առջև՝ մշա­կել և պատ­րաս­տել ռա­դիո­լո­կա­ցիոն հա­մա­լիր՝ սահ­մա­նից այն կողմ հա­կա­ռա­կոր­դի կեն­դա­նի ու­ժի և զրա­հա­տեխ­նի­կա­յի տե­ղա­շար­ժե­րը հայտ­նա­բե­րե­լու հա­մար: Պայ­մա­նա­գի­րը կնք­վեց մեկ տա­րի ժամ­կե­տով՝ հա­մա­պա­տաս­խան ֆի­նան­սա­վոր­մամբ: Աշ­խա­տանք­նե­րը պետք է կա­տար­վեին հենց Հա­խու­մյա­նի լա­բո­րա­տո­րիա­յում՝ իր իսկ ղե­կա­վա­րու­թյամբ: Աշ­խա­տանք­նե­րը չար­վե­ցին ոչ ա­ռա­ջին տա­րում և ոչ էլ երկ­րորդ տա­րում: Ան­ցան յոթ տա­րի­ներ, ստեղծ­վեց ինչ-որ բան, թղ­թա­բա­նու­թյամբ հան­ձն­վեց նա­խա­րա­րու­թյա­նը, սա­կայն չտար­վեց սահ­ման, այլ թողն­վեց ինս­տի­տու­տում: ՊՆ-ի հետ կնք­վեց նոր պայ­մա­նա­գիր՝ այդ ինչ-որ բա­նից ևս չոր­սը պատ­րաս­տե­լու հա­մար, ի­հար­կե նոր, պատ­շաճ ֆի­նան­սա­վոր­մամբ: Ան­ցան ևս տա­րի­ներ, պատ­րաստ­վե­ցին այդ չորս հա­տը, հան­ձն­վե­ցին ՊՆ-ին, սա­կայն հա­վաս­տի աղ­բյուր­նե­րից ստաց­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, մինչ օրս ոչ մե­կը չի տե­ղադր­վել սահ­մա­նին (շատ կու­զեի, որ այս տե­ղե­կու­թյու­նը սխալ լի­ներ): Ա­հա թե ին­չու հար­ցազ­րույ­ցի սկզբ­նա­մա­սում, որ­տեղ խոս­վում էր կի­րա­ռում­նե­րի մա­սին, Նա­զե­նին, հա­վա­նա­բար լսած լի­նե­լով այն մա­սին, որ ինս­տի­տու­տը զբաղ­վել է ռա­դար­նե­րի մշակ­ման և պատ­րաստ­ման հար­ցե­րով, ցան­կա­նում էր զրույցն ուղ­ղել դե­պի ռա­դար­նե­րի թե­ման, սա­կայն Հա­խու­մյա­նը հա­մա­ռո­րեն խու­սա­փում էր դրա­նից և զրույ­ցը տա­նում էր «ռի­մոն սեն­սին­գի» ուղ­ղու­թյամբ:
Եվս մեկ օ­րի­նակ: Նույն­պես տա­րի­ներ ա­ռաջ ՀՀ պե­տա­կան անվ­տան­գու­թյան կո­մի­տեի հետ կն­քած պայ­մա­նագ­րով ինս­տի­տու­տը պար­տա­վոր­վում էր պատ­րաս­տել ռա­դիո­տեխ­նի­կա­կան սար­քեր, ո­րոնք կա­րո­ղա­նա­յին ար­ձա­նագ­րել հա­կա­ռա­կոր­դի կող­մից ի­րա­կա­նացված սահ­մա­նա­խախ­տում­նե­րը: Աշ­խա­տանք­նե­րը «ղե­կա­վա­րում էր» այն ժա­մա­նակ դեռևս ԳԱԱ թղ­թա­կից ան­դամ, իսկ այժմ ար­դեն վա­ղուց «ա­կա­դե­մի­կոս» Ա. Ղու­լյա­նը: Նա­զե­նու զրու­ցա­կի­ցը չի կա­րող մո­ռա­ցած լի­նել այդ պայ­մա­նագ­րի տխ­րահռ­չակ ա­վար­տը, երբ մսխ­վե­ցին պատ­կա­ռե­լի գու­մար­ներ, սա­կայն ՊԱԿ-ը չս­տա­ցավ ո­չինչ, ա­վե­լի ճիշտ՝ ստա­ցավ «ինչ-որ բա­ներ», ո­րոնք, հա­վա­նա­բար, տեղ են գտել նրա նկուղ­նե­րում: Եվ, ա­հա, այդ­պի­սի «ղե­կա­վար­ման» հա­մար պա­րոն «ա­կա­դե­մի­կոսն» ար­ժա­նա­ցավ պե­տա­կան պարգևի` զին­ված ու­ժե­րի «Գա­րե­գին Նժ­դեհ» մե­դա­լի: Ա­վե­լի վաղ, ինս­տի­տու­տի 50-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ նա, չու­նե­նա­լով բա­ցար­ձա­կա­պես ոչ մի ար­ժա­նիք, ներ­կա­յաց­վել և «ար­ժա­նա­ցել» էր գի­տու­թյան բնա­գա­վա­ռում պե­տա­կան բարձ­րա­գույն պարգևի՝ «Ա­նա­նիա Շի­րա­կա­ցու» ան­վան մե­դա­լի:
Նկա­տենք, որ նշ­ված «հա­ջո­ղու­թյուն­նե­րը» ինս­տի­տու­տի կող­մից ձեռք են բեր­վել, երբ նրա տնօ­րենն ին­քը՝ Հա­խու­մյանն էր: Այն­պես որ մե­ղադ­րել պե­տու­թյա­նը, որ հս­տակ չի սահ­մա­նում, թե ինչ է ու­զում, մեղմ ա­սած, ան­հիմն է: Մյուս կող­մից, ա­կա­դե­մի­կոս կո­չու­մը գի­տա­կան ա­մե­նա­բարձր կո­չումն է, և ե­թե գիտ­նա­կանն այն ստա­ցել է ըստ ար­ժան­վույն, ա­պա պետք է կա­րո­ղա­նա և պար­տա­վոր է ստեղ­ծել ժա­մա­նա­կա­կից մր­ցու­նակ սար­քեր, ո­րոնք կա­րո­ղա­նան դառ­նալ ապ­րանք և զգա­լի ֆի­նան­սա­կան մի­ջոց­ներ կբե­րեն թե՛ ի­րեն, թե՛ պե­տու­թյա­նը: Ի վեր­ջո, պե­տու­թյու­նը գի­տա­կան փոր­ձա­գետ չէ, որ­պես­զի կա­րո­ղա­նա գնա­հա­տել յու­րա­քան­չյուր ա­կա­դե­մի­կո­սի գի­տա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րը և հա­մա­պա­տաս­խան ա­ռա­ջարկ­ներ ներ­կա­յաց­նի: Այս­տեղ բնա­կան հարց է ա­ռա­ջա­նում, թե ի­րա­կա­նում ում են վե­րա­բե­րում հար­ցազ­րույ­ցի վերջ­նա­մա­սում հն­չեց­րած՝«շատ խո­սում են, բա­ռե­րը շատ են, բայց գործ չկա» բա­ռե­րը:
Այժմ շա­տե­րին է հայտ­նի, որ ա­կա­դե­միա ձգ­տող­նե­րից շա­տե­րը այն դի­տար­կում են որ­պես կե­րակ­րա­տաշտ և օգ­տա­գոր­ծում են ցան­կա­ցած մի­ջոց՝ կե­րակ­րա­տաշ­տին մո­տե­նա­լու հա­մար: Հայ­տն­վե­լով այդ կե­րակ­րա­տաշ­տի շուր­ջը, նրանք ի­րենց ի­րա­վունք են վե­րա­պա­հում այլևս ո­չինչ չա­նել: Ե­թե վե­րաց­վի ցմահ տր­վող «կե­րա­կու­րը», ա­մեն ինչ իր տե­ղը կընկ­նի:
Ինս­տի­տուտն իր զար­գաց­ման գա­գաթ­նա­կե­տին հա­սել է 1980 թվա­կա­նին Է Միր­զա­բե­կյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ: Ինս­տի­տու­տում կար ա­վե­լի քան 500 աշ­խա­տա­կից, և դա այն բա­նից հե­տո, երբ աշ­խա­տա­կից­նե­րի եր­կու ստ­վար խմ­բեր, ինչ­պես նշ­վել է վերևում, ար­դեն ան­ջատ­վել էին ինս­տի­տու­տից: Սա հնա­րա­վոր էր դար­ձել ինս­տի­տու­տի տնօ­րե­նի ան­խոնջ աշ­խա­տան­քի, ինս­տի­տու­տին նրա անմ­նա­ցորդ նվի­րու­մի շնոր­հիվ, ո­րի ար­դյուն­քում ինս­տի­տու­տում կա­տար­վում էին մեծ պա­հան­ջարկ ու­նե­ցող աշ­խա­տանք­ներ: Բա­վա­կան է ա­սել, որ հա­ճախ ինս­տի­տու­տի ար­տա­բյու­ջե­տա­յին ֆի­նան­սա­վո­րու­մը զգա­լիո­րեն գե­րա­զան­ցում էր բյու­ջե­տա­յի­նը: Է. Միր­զա­բե­կյա­նի մա­հից հե­տո ինս­տի­տու­տը ի­ներ­ցիա­յով ևս 10 տա­րի պահ­պա­նեց իր ակ­տիվ գոր­ծու­նեու­թյու­նը՝ կու­տակ­ված հս­կա­յա­կան գի­տա­կան պո­տեն­ցիա­լի հաշ­վին, ո­րից հե­տո նախ դան­դաղ, ա­պա ա­վե­լի ու ա­վե­լի ա­րագ տեմ­պե­րով ան­կում ապ­րեց, և այժմ գտն­վում է, ես կա­սեի, խղ­ճուկ վի­ճա­կում, չնա­յած նրան, որ ինս­տի­տու­տը 2006 թվա­կա­նից ու­նի գլ­խա­վոր խոր­հր­դա­կան՝ ի դեմս Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի, ինչ­պես նաև գի­տա­կան ղե­կա­վար՝ ի դեմս Ա. Հա­խու­մյա­նի, 2015 թվա­կա­նից: Հարկ է նշել, որ պա­րոն Հա­խու­մյա­նի տնօ­րի­նու­թյան տա­րի­նե­րին ինս­տի­տու­տի շա­րու­նա­կա­կան ան­կու­մը խո­չըն­դոտ չհան­դի­սա­ցավ այն բա­նի, որ նա ներ­կա­յաց­վի և «ար­ժա­նա­նա» «Ա­նա­նիա Շի­րա­կա­ցու» ան­վան մե­դա­լի:
Խո­սել ինս­տի­տու­տի ստեղծ­ման և նրա գոր­ծու­նեու­թյան մա­սին և չհի­շա­տա­կել նրա հիմ­նա­դիր տնօ­րեն, 20 տա­րի­նե­րի ըն­թաց­քում ինս­տի­տու­տը ծաղկ­ման գա­գաթ­նա­կե­տին հասց­րած Է­միլ Միր­զա­բե­կյա­նի ա­նու­նը ոչ միայն ա­պե­րախ­տու­թյուն, այլ, պար­զա­պես, հան­ցա­գոր­ծու­թյուն է: Այս հար­ցում պա­րոն Հա­խու­մյա­նը հա­վա­տար­մո­րեն հետևել է իր ու­սու­ցիչ Ռա­դիկ Մար­տի­րո­սյա­նի օ­րի­նա­կին, ո­րը 2000 թվա­կա­նին ինս­տի­տու­տի հիմ­նադր­ման 40-ա­մյա­կի կա­պակ­ցու­թյամբ ռու­սա­լե­զու թեր­թում տպագր­ված ըն­դար­ձակ հոդ­վա­ծում նույն­պես չէր հի­շա­տա­կել Է. Միր­զա­բե­կյա­նի ա­նու­նը, ո­րից ժա­ռան­գել էր բարձր մա­կար­դա­կի հիմ­նա­րար և կի­րա­ռա­կան աշ­խա­տանք­ներ կա­տա­րե­լու ըն­դու­նակ մի հո­յա­կապ գի­տա­կան կազ­մա­կեր­պու­թյուն:
Ծա­նոթ չլի­նե­լով պա­րոն Հա­խու­մյա­նի գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի բնա­գա­վա­ռին, ես միշտ բարձր կար­ծիք եմ ու­նե­ցել նրա գի­տա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի մա­սին (հա­վա­նա­բար սե­մի­նար­նե­րում գի­տա­կան աշ­խա­տանք­նե­րի քն­նարկ­ման ժա­մա­նակ նրա ակ­տիվ մաս­նակ­ցու­թյան շնոր­հիվ): Այժմ, ցա­վոք, ստիպ­ված եմ փաս­տել, որ գի­տու­թյան ուժն այս հա­ղորդ­ման մեջ, ԳԱԱ թղ­թա­կից ան­դա­մի թեթև ձեռ­քով հասց­վել է զրո­յի, իսկ մա­տուց­ման ձևը, պար­զա­պես, խայ­տա­ռա­կու­թյուն է, կա­տա­րյալ ան­պատ­վու­թյուն հա­յոց լեզ­վի նկատ­մամբ և ան­հա­մա­տե­ղե­լի է ԳԱԱ թղ­թա­կից ան­դա­մի գի­տա­կան կոչ­ման հետ: Տե­ղին է ա­սել՝ ող­բամ զքեզ, ով ա­կա­դե­միա, որ նման, նույ­նիսկ շատ ա­վե­լի վատ ան­դամ­ներ ու­նես: Ե­թե նա նույն ո­ճով է դա­սա­վան­դում ԵՊՀ-ում, ա­պա խղ­ճա­լի է նաև ու­սա­նող­նե­րի վի­ճա­կը:
Ա­րամ ԱՍ­ԼԱ­ՆՅԱՆ
Ինս­տի­տու­տի հիմ­նա­դիր աշ­խա­տա­կից, այժմ՝ թո­շա­կա­ռու

Դիտվել է՝ 9540

Մեկնաբանություններ